Տեխնոլոգիաներ Քաղաքական

Շրջանառության մեջ է դրվել եթերը մաքրելու, վարակազերծելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը. Մխիթար Հայրապետյան

Հայկական Ժամանակ — Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը` ստորագրված ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի, Լիլիթ Մակունցի և իր` Մխիթար Հայրապետյանի կողմից:

Կից պատգամավորը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա ընթացքում:

Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:

Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական անհրաժեշտության և կարևորության…

Опубліковано Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan Понеділок, 27 квітня 2020 р.

Տասնամյակներ ճաշակելու ենք սահմանադրական փոփոխությունների բացասական հետևանքները. Դավիթ Հարությունյան

enzuza

Մսի, կարագի, ծխախոտի և ավելի քան 600 անուն ապրանքի գներ կնվազեն. Մհեր Գրիգորյան

enzuza

«Նիկոլ Փաշինյան, ես քեզ հայտարարում եմ չստացված բանդիտ, աբիժնիկ, քաղաքական տրանսգենդեր ու հայատյաց քրեական տարր»․ Մարինա Խաչատրյան

enzuza