Առողջապահություն Հայաստան

Դպրոցները փակելու անհրաժեշտություն այս պահին չկա․ Թորոսյան

1lurer.am — Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը Հայաստան հասնելու առաջին դեպքի թեմայով հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ այս պահին դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա։

«Ես ունեմ դպրոցական 2 երեխա և նրանց ուղարկելու եմ դպրոց։ Հայաստանում միակ դեպքը հանրային նշանակության չէ, հիվանդը մեկուսացված է, բացի այդ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաներին այդ վիրուսը չի սպառնում»։

«Բայց եթե, աստված չանի՝ լինի դրա կարիքը, բնականաբար կկայացվի համապատասխան որոշում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ հիվանդը Իրանից հատուկ չվերթով Հայաստան եկած բոլոր ուղևորներից է։ Ինքնաթիռում 80 ուղևոր է եղել, մեկուսացվել է 32-ը, այդ թվում՝ վարակված ուղևորին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին և ապա նրանց հիվանդանոց տեղափոխած շտապօգնության անձնակազմը:

Նախարարն ասաց, որ նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն նախարարը լրագրողներին հորդորեց չգնալ և չնկարահանել մեկուսացվածներին:

ՔԿՀ-ներում թեստավորվել է 42 անձ․ պատժից ազատվել է 18 դատապարտյալ, կալանքից 40 անձ․ ԱՆ

enzuza

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

enzuza

25 տարեկանն ի վիճակի չէ մարդկային ճակատագրեր որոշել. Գեւորգ Պետրոսյան

enzuza