Հայաստան Հասարակություն Պատահարներ

Մայիսի 5-ից 36 ժամով ջուր չի լինելու Երևանի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններում և Արարատի մարզում

«Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Այս մասին NWES.am-ը տեղեկանում է Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Երևան՝

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-ից-40 համարներ, Քրիստափորի 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ՝

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար

enzuza

Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ»

enzuza

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործեք այն․ ՔԿ հայտարարությունը

enzuza