Բանակ Պատերազմ ՊՆ

Զինգրքույկը հետ ստանալու համար պահանջում են մուծել 15.000 դրամ

1in.am — Պատերազմի ժամանակ քաղաքացի Աշոտ Ավագյանին Արաբկիրի զինկոմիսարիատից պատերազմ գնալու ծանուցագիր էր եկել։ Պատերազմի օրերին եղել է որպես կապավոր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ Մատաղիսում է եղել պատերազմի օրերին, հրադադարից 7 օր հետո զորացրել են, հիմա զինկոմիսարիատից զինգրքույկը վերցնելիս անակնկալի է եկել: «Հիմա զինգրքույկը վերցնելիս պարզվեց՝ վճարումներ պետք է անենք։

Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, մեջը սրբիչներ և այլ պարագաներ։ Հիմա հետ են պահանջում, բնականաբար, որևէ մեկը չունի, հասկանում եք, չէ՞, որտեղից ենք եկել, և հիմա գումար են պահում։

Որքանո՞վ է սա նորմալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Աշոտը։

Գումարը կազմում է 15.714 դրամ, Աշոտը արդեն վճարել է, հիմա ասում է, որ խնդիրը բարձրաձայնում է մյուսների համար, որպեսզի տեղեկանան, խնդիրը վեր հանեն և լուծում տան: «Հիմա ես կարողացա վճարել, բայց ինչքա՜ն մարդ կա, որ չի կարողանա վճարել։ Մեզ վկայակոչում են օրենքը, բայց չէ՞ որ մենք պատերազմի օրերին ենք մեկնել»,- ասաց նա։

Տեղահանված յուրաքանչյուր ԼՂ բնակչի կտրամադրվի 300,000 դրամ. ընդհանուր գումարը կկազմի 10 մլրդ դրամ

enzuza

Արթուր Բաղդասարյանը հեռացվել է ՊՆ ԶՈւ ոստիկանության պետի պաշտոնից

enzuza

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյանի ուղերձը

enzuza