Սպորտ

«Ովքեր ասում են, որ պատահական եմ չեմպիոն եղել` թող մի հատ էլ իրանք պատահական չեմպիոն լինեն»․ Արսեն Հարությունյան

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-16-ը տեղի ունեցավ նաև ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 1 բրոնզե մեդալ։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմից մեդալակիր դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

Ովքեր ասում են, որ պատահական եմ չեմպիոն եղել` թող մի հատ էլ իրանք պատահական չեմպիոն լինեն։
Արսեն Հարությունյան

«Ես մեկնել էի մրցավայր՝ չեմպիոն լինելու նպատակով։ Ճիշտ է, չստացվեց, բայց բրոնզը նվաճեցի․ իմ մեջ հասկացա, որ ես նույն տեղում չեմ մնացել, մի քայլ առաջ եմ քայլել։ Անցած Եվրոպայի առաջնությունը չեմպիոն եմ եղել, այս Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալակիր եմ դարձել, բայց ես գիտեմ, որ այս Եվրոպայի առաջնությանը ես ավելի ուժեղ էի»- ասում է Արսեն Հարությունյանը։

«Ինձ համար հոգեբանորեն մի քիչ դժվար էր տրամադրվելը, բայց տրամադրվեցի ու 10։0 հաշվով հաղթեցի»․ Արսեն Հարությունյան

enzuza

Մեսսին՝ Իսպանիայի առաջնության տասնամյակի լավագույն ռմբարկու

enzuza

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

enzuza