Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Factor.am — «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:

«Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ:

Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ:

Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,– ասվում է ԲՀԿ համագործակցությունը:

ԱԱԾ-ն հայտնում է Ծառուկյանին առնչվող ևս մեկ քրեական գործ հարուցելու մասին

enzuza

Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը. Մակրոն

enzuza

Մարինա Պողոսյանը` մարդկանց խոշտանգող բարձրաստիճան պաշտոնյաների մասին

enzuza