Անգլիա Մշակույթ և արվեստ Շոու բիզնես

Այսօր Էդ Շիրանի ծննդյան օրն է

Այսօր անգլիացի երգիչ, երգահան, կիթառահար և պրոդյուսեր Էդ Շիրանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 29 տարեկան։

Էդ Շիրանի մասին

Շիրանը (Էդվարդ Քրիստոֆեր Էդ Շիրան) ծնվել է 1991թ․ փետրվարի 17-ին Հալիֆաքսում (Արևմտյան Յորքշիր), ավելի ուշ տեղափոխվել է Ֆրամլինգհեմ։ Էդը դեռ վաղ հասակում է սովորել կիթառ նվագել, իսկ դպրոցում սովորելու ժամանակ նա սկսել է երգեր հորինել։

2005 թվականին լույս են տեսել Էդի առաջին ձայնագրությունները՝ «The Orange Room» մինի-ալբոմում։ Դրանից հետո Շիրանը թողարկեց ևս երկու մինյոն։

2008 թվականին Էդ Շիրանը  տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սկսում է ամենօրյա համերգներ տալ՝ ոչ մեծ հրապարակներում։

2009 թվականին Շիրանը արդեն տվել էր 312 համերգ։ Իր խոսքերով, նա կարդում է մի հարցազրույց Ջեյմս Մորիսոնի հետ, որում վերջինս անկեղծանում էր, որ տարվա ընթացքում տվել է 200 համերգ։ Շիրանը որոշեց գերազանցել այդ թիվը։ Նույն ժամանակ նա թողարկեց «You Need E’s» մինի-ալբոմը և շուտով գնաց շրջագայության «Just Jack»-ով։

2010 թվականի փետրվարին YouTube-ի «SB.TV» ալիքով Շիրանը թողարկեց «You Need Me, I Don’t Need You» երգի տեսահոլովակը և լույս ընծայեց հերթական «Loose Change» մինի-ալբոմը։

Ապրիլին նա մեկնում է Լոս-Անջելես և ունենում կատարումներ ամբողջ քաղաքով մեկ։ Էդը կարողանում է գրավել Ջեյմի Ֆոքսի ուշադրությունը, որը երգչին կանչում է մասնակցելու իր ռադիո-շոուին։

2011 թվականին Էդ Շիրանը պայմանագիր կնքեց «Asylum և Atlantic Records»-ի հետ, և սեպտեմբերին դուրս եկավ նրա մեկնարկային տաղավարային (ստուդիո) ձայնասկավառակը՝ «+» անվանումով, որը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթները։

2012 թվականին Շիրանը ելույթ ունեցավ Նիք Մեյսոնի (Pink Floyd) և Մայք Ռեզերֆորդի (Genesis, Mike & the Mechanics) հետ նույն բեմում Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Էդ Շիրանից (կիթառ), Ռեզերֆորդից (12-լարանոց կիթառ), Ռիչարդ Ջոնսից (բաս) և Նիք Մեյսոնից (հարվածային գործիքներ) կազմված խումբը կատարեց «Wish You Were Here» երգը՝ “Pink Floyd”-ի 1975 թվականի համանուն ալբոմից։

Շիրանը եղավ 2012 թվականին «One Direction” խմբի կողմից, որպես սինգլ թողարկված, «Little Things» երգի համահեղինակը։ 2012 թվականի վերջին ուղևորվեց միջազգային շրջագայության Մայքլ Ռոզենբերգի (Passenger) հետ։

Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը

2019-ին երաժիշտ Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը՝ գլխավորելով heatworld հրատարակության ամենամյա վարկանիշը։

«Divide» համաշխարհային շրջագայության շնորհիվ «Shape Of You» հիթի 28-ամյա հեղինակը կրկնապատկել Է իր եկամուտը՝ 94 մլն ֆունտ ստեռլինգից, որը նա ուներ 2017 թվականին, մինչեւ 170 միլիոն: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է 30-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի Է Հարրի Փոթերի դերով:

Մրցանակներ

  • Q Awards։ «Տարվա Հայտնություն» (2011)
  • BRIT Awards։ «Բրիտանական կատարող», «Բրիտանական հայտնություն» (2012)

Սկավառակագրություն

Մինի-ալբոմներ
  • 2005 — The Orange Room
  • 2006 — Ed Sheeran
  • 2007 — Want Some?
  • 2009 — You Need Me
  • 2010 — Loose Change
  • 2010 — Songs I Wrote with Amy
  • 2010 — Live at the Bedford
  • 2011 — No. 5 Collaborations Project
  • 2011 — One Take
  • 2011 — iTunes Festival: London 2011
  • 2012 — Slumdon Bridge ( «Yelawolf»-ի հետ համատեղ )
Սինգլներ
  • 2011 — «The A Team»
  • 2011 — «You Need Me, I Don’t Need You»
  • 2011 — «Lego House»
  • 2012 — «Drunk»
  • 2012 — «Small Bump»
  • 2012 — «Give Me Love» (OST The Vampire Diaries, 3 сезон, 14 серия)
  • 2012 — «Kiss me» (OST The Vampire Diaries, 4 сезон, 7 серия)
  • 2013 — «I See Fire» (OST The Hobbit: Desolation of Smaug)
  • 2014 — «Sing» (Glee «Хор», 6 сезон, 1 серия — премьера 9 января 2015)
  • 2014 — «All of the stars» (OST «The fault in our stars»)
  • 2014 — «All About It» (ft. Hoodie Allen)
  • 2014 — «Bloodstream» (ft. Rudimental)
  • 2014 — «Photograph»
  • 2017 — «Shape Of You»
  • 2017 — «Castle On The Hill»
  • 2017— «Perfect»

Ռուս պոռնոաստղը խոստացել է տրվել նրան, ով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծի

enzuza

Երգչուհի Pink-ն ու իր երեխան բուժվել են կորոնավիրուսից

enzuza

Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորում

enzuza