Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Բանակ Լեռնային Ղարաբաղ Հայաստան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

Galatv.am — Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան։ Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցողներից մեկն է եղել, որդիներին դաստիարակել արժանապատվորեն պահել հայրենի սահմանները։

Վլադիմիր Նարինյանը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր, սակայն ընտանիքը հետագայում տեղափոխվել էր Արցախ՝ Մարտունի քաղաք, մշտական բնակության համար։

2003-2013 թթ. սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

2014 թ. ուսումը կիսատ թողնելով անցել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում՝ որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում Վլադիմիրը մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։

2016 թ. ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ապրիլի 5-ին Գոռ Կիրակոսյանը վերջին անգամ իր զինակիցներին սնունդ էր շտապում հասցնել, հակառակորդու իրականացրած սադրանքի արդյունքում Գոռը մարտական դիրքեր հասնելուն պես սնունդը դատարկելու ժամանակ զոհվել է ծառայակցի Վլադիմիր Նարինյանի հետ՝ հակառակորդի արկակոծման հետևանքով։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալով:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica