Առողջապահություն Քաղաքական

Թորոսյանը պատվաստանյութ գնելու հարցով բանակցություններ է վարում

Shantnews.am — Աշխարհում հարյուրավոր կենտրոններում զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ։ Նրանցից 100-ը հնարավոր դրական ելք կունենան, իսկ մոտ 20-ի դեպքում ավելի հավանական է, որ կստացվի պատվաստանյութ ստանալ։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի պատվաստանյութ ստանալ, այն էլ՝ մի քանիսը։ Թորոսյանը նշեց, որ այսպիսի վիրուսի դեմ պատվաստանյութ չէր ստեղծվել մինչև հիմա, քանի որ այն այնքան էլ վտանգավոր չէ։

Նախարարը նշեց, որ իրենք արդեն սկսել են ապագա պատվաստանյութերի գնման համար բանակցությունները։ Նրա խոսքով՝ իրենք նախապես են բանակցում, որովհետև հնարավոր է, որ պատվաստանյութի հայտնվելուց հետո որոշ մեծ քանակությամբ գնեն բոլոր պաշարերը, ու այլ երկրների այն չհասնի կամ հասնի 1 տարի ուշացումով։

Էկոնոմիկայի նախարարության բաժնի պետը ներգրավվել է ադամանդների մաքսանենգության գործում. նա ձերբակալվել է

enzuza

Հանրային բաց և փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափերը կավելանան

enzuza

2022 թվականից հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի

enzuza