Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Գերմանիա Պատահարներ Ռուսաստան Քաղաքական

Նավալնիի օրգանիզմում նյարդային համակարգը պարալիզացնող թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել

Azatutyun.am — Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ հետաքննել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու բոլոր հանգամանքները, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։

Գերմանիա – Ալեքսեյ Նավալնիին հոսպիտալացնում են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց, 22-ը օգոստոսի, 2020թ.

Նրանց համատեղ կոչը հաջորդեց «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությանը, որ Նավալնին թունավորված է։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել են նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութի հետքեր։

Նման պարալիզացված վիճակի մեջ էին ընկել Բրիտանիայում 2018-ին «Նովիչոկ»-ով թունավորված ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը։

Գերմանական կլինիկայի հայտարարությունում նշված է, որ Նավալնիի կյանքին հիմա վտանգ չի սպառնում, սակայն նա դեռ արհեստական կոմայի մեջ է, չի բացառվում, որ երկարատև բուժում պահանջվի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խստորեն քննադատող Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա մեկնող օդանավում։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր, իսկ շաբաթ առավոտյան հատուկ օդանավով տեղափոխվել է Գերմանիա։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica