Հայաստան Հասարակություն Ճանապարհային ոստիկանություն Ոստիկանություն Քաղաքական

Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Աննա Հակոբյանին

Armeniasputnik.am — Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին, տուգանել է 10 հազար դրամով։ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տուգանվել է չիմացության պատճառով։

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է, և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ»,– գրել է նա։

Փաշինյանի կինը վստահեցրել է, որ շնորհակալ է ՃՈ-ին սկզբունքային աշխատանքի համար։

«Ինձ հանգիստ թողեք, հա՞, կգա ժամանակը՝ կխոսեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

enzuza

Մարդիկ, որոնք փորձում են փրկվել Ավստրալիայի հրդեհներից՝ նույնիսկ հանդիպակաց դուրս չեն գալիս

enzuza

ՀՀ-ում վարակման դեպքերի նոր ռեկորդ է՝ 180 դեպք մեկ օրում

enzuza