Shantnews.am — Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Ներկայումս Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերության և ադրբեջանական SOCAR պետական ընկերության կողմից: