Բնություն Երեխաներ Հայաստան Հասարակություն Պատահարներ

Սևանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ

News.am — Սեւանա լճում ջրահեղձ եղած 2 քաղաքացիները 16-այա տղաներ էին, որոնք, 3 ընկերներով, գնացել էին Սեւանի «Հանրային լողափ»՝ լողալու։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը։

«Երեքն էլ 2004 թվականի ծնված են, 2-ը խեղդվել են, մյուսը ականատես է եղել միայն։ Մոտ 15 րոպե առաջ է դեպքը տեղի ունեցել ու ինձ են զանգահարել։ Ես միանգամից մտել եմ լիճ, սակայն արդեն ուշ էր, երկուսն էլ ջրահեղձ էին եղել»,- ասաց Արմեն Ճզմաչյանը։

Նշենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այսօրվանից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու

enzuza

Medialab.am-ի հերթական ծաղրանկարը․ «Ուրիշ պայքար»

enzuza

Անհեթեթ լուրերը տարածվում են Ֆեյք էջերից․ Ալինա Նիկողոսյան

enzuza