Առողջապահություն Հայաստան Հասարակություն Քաղաքական

«Իմ Քայլից» 2 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հաստատվել

News.am — «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանի և Ծովինար Վարդանյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը՝ հավելելով, որ վարակվածները երեկ են թեստ հանձնել, պատասխանն այսօր է հայտնի դարձել։

Ծովինար Վարդանյանի՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին NEWS.am-ը դեռ երեկ էր գրել։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Հայկ Գևորգյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը NEWS. am-ի հետ զրույցում ասել էր, որ ևս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին, ֆեյսբուքյան իրենց էջերում իշխող ուժի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը հաստատել են, որ վարակվել են կորոնավիրուսով։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն էլ երեկ ֆեյսբուքում տեղեկացրեց, որ շփվել է վարակված անձի հետ և ինքնամեկուսացել է։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ «Իմ քայլում» կորոնավիրուսով վարակվածների թիվն իրականում ավելի մեծ է։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը հորդորում է

enzuza

Միջազգային մամուլի խայտառակ անդրադարձը ստեր տարածող հայ բժիշկների լրատվական կայքին

enzuza

Երեւանում 1 օրում «Շտապօգնության» 841 կանչ է գրանցվել. 160 մարդ հոսպիտալացվել է

enzuza