Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Տեխնոլոգիաներ

«Յուքոմը» գնում է «Բիլայնը»

Հեռահաղոդակցության շուկայում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ «Յուքոմը» գնելու է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որի ապրանքանիշն է «Բիլայնը»։ 

Գործարքը կայանալու է 2020-ի սկզբին։ «Յուքոմն» արդեն իսկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առքուվաճառքի մտադրության մասին։ 

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց լուրը. «Բավական բարդ պրոցես է։ Այո՛, մեզ դիմել են՝ տեղեկացնելով գնման մտադրության մասին։ Բայց սա միայն մեր թույլտվություններով չէ, այն պետք է անցնի նաև այլ գերատեսչություններով, նախարարություններով, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է նաև համաձայնություն տա, ապա նաև ՀԾԿՀ-ն»։

Բաղրամյանը նշեց, որ գործընթացը դեռ մտադրության փուլում է, «Յուքոմն» այս հարցով ՀԾԿՀ է դիմել ուրբաթ երեկոյան։ 

Գործընթացում ներգրավվելու է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց` ստացել են դիմում, որով խնդրում են համակենտրոնացնել «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան»։ «Տոներից հետո կհարուցվի վարույթ, կուսումնասիրենք փաթեթը, կտեղեկացնենք։ Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ առավոտյան ենք ստացել դիմումը, չեմ ուսումնասիրել»,- ասաց Գևորգյանը։

Մկրտիչ Կարապետյան

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica