Առողջապահություն Հայաստան Քաղաքական

Տավուշի մարզում ազգությամբ ուզբեկ է վարակվել կորոնավիրուսով․ Տավուշի մարզպետ

News.am — Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է։ Այս մասին Հ1 հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետի խոսքով՝ Տավուշի մարզի առանձնահատկությունը՝ Հայաստանի դարպաս հանդիսանալն է հենց պատճառ հանդիսացել վիրուսի՝ մարզ թափանցմանը։

«Օրական 100-ից ավել ավտոմեքենաներ հատում են Վրաստանի սահմանը։ Մեր պարտականությունների մեջ է մտնում վերահսկել այդ տեղաշարժը, բայց կարող են լինել նաև այսպիսի դեպքեր»,- ասաց Չոբանյանը։

Չոբանյանի խոսքով՝ մարզում կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։

«Մարզում ունենք 7 սանիտարական անցակետեր, որոնց նպատակը ոչ միայն հիվանդ կամ ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերումն է, այլև ներքին միգրացիոն շարժերի կանոնակարգումը»,- ասել է մարզպետը։

Կորոնավիրուսից նոր 4 մահ, 322 դեպք, 293 առողջացած․ Առողջապահության նախարարություն

enzuza

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերը հասել են 11-ի

enzuza

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից․ ԱՀԿ-ի 7 ցուցումները (տեսանյութ)

enzuza