Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Չինաստան

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպան Ժան Հանհու

Armenpress — Չինաստանում մշակվել Է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն Է դրսևւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել Է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:

Դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այն դեռ նախնական փուլում է, և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ:

ՉԺան Հանհուեյը նաև հայտնել Է կորոնավիրուսի բուժման համար գտնված արդյունավետ դեղերի մասին: «Պրակտիկան ցույց Է տալիս, որ չինական դեղերն արդյունավետ են գործում: Բոլոր դեպքերում, երբ դեղեր են կիրառում, չի եղել բարդության ոչ մի դեպք։ Չինական դեղերն ավելի քան 85%, որոշ շրջաններում 90%-ից ավելի ընդհանուր արդյունավետություն են ցուց տալիս»:

Չինաստանում արդեն մշակել են պատվաստանյութ, որն իմունիտետ Է ցույց տալիս: Բայց դա նախնական Է, անհրաժեշտ են հետագա ստուգումներ եւ լրամշակումներ
Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյ

Դիվանագետը պատմել Է, որ Չինաստանում գտել են հին դեղ, որն արդյունավետ Է գործում կորոնավիրուսի դեմ, դա «քլորոքինի ֆոսֆանտն Է, որը մի քանի տասնյակ տարի կիրառվում Է մալարիայի դեմ»: «Նաև կա խորհրդային արտադրության հին դեղ: Առայժմ երկու դեղերն ավելի արդյունավետ են համարվում։ Ամենաարդյունավետ միջոցները եվրոպական բժշկությունն Է չինականի հետ զուգակցմամբ»,- ասել Է դեսպանը:

Նշնեք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2 626-ի, վարակվածներինը՝ 79,707, ծայրահեղ ծանր վիճակում է 11,567 քաղաքացի։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica