Քաղաքական

«Իմ կուսակցությունը լինելու է Փաշինյանի կառավարությանը ընդդիմադիր». Վանեցյանի հարցազրույցը ռուսական «Интерфакс»-ին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական Интерфакс գործակալությանը։ Վանեցյանը նշել է, որ քաղաքական նոր կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, հաղորդում է Armlife.am-ը։

«Քաղաքական նոր ուժը լինելու է կենտրոնամետ, աջակողմյան կենտրոնամետ ուժ: Այս պահին ընթանում է համախոհների և հնարավոր գործընկերների հետ խորհրդատվությունների գործընթացը, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո կներկայացնենք ծրագրային կետերն ու հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»,- հայտարարել է Վանեցյանը:

Լուսանկարը՝ armeniasputnik.am

Նրա խոսքով` ներկա դրությամբ Հայաստանում առաջացել են շատ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հետ է կանգնել 2018 թվականի գարնան թավշյա հեղափոխության ծրագրերից:

Օրեր առաջ մամուլը «Ռուսական КГБ-ն և նրա ռուսահայ ներկայացուցիչները կֆինանսավորեն Արթուր Վանեցյանի հիմնադրամը» հրապարակմամբ անդրադարձել էր Արթուր Վանեցյանի գործունեությանը:

Պուտինը ներում է շնորհել թմրանյութ պահելու և մաքսանենգության համար 7,5 տարով դատապարտված կնոջը

enzuza

«Նիկոլ Փաշինյան, ես քեզ հայտարարում եմ չստացված բանդիտ, աբիժնիկ, քաղաքական տրանսգենդեր ու հայատյաց քրեական տարր»․ Մարինա Խաչատրյան

enzuza

Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը. Մակրոն

enzuza