Հասարակություն

ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց

Հայկական ժամանակը գրում է․

Դեկտեմբերի 27-ին YouTube-ում տեսանյութեր էր հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ տեսանյութն ուսումնասիրվել է եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց եւ հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է վրդովված վիճակում՝ մաքսատան դիմաց առաջացած հերթերի պատճառով, եւ իրականում իրեն ոչ ոք չի ծեծել։

Չնայած տղամարդու պարզաբանումներին, այնուամենայնիվ՝ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել։

Երևանում Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

enzuza

Զրոյական հարկեր՝ անձնական իրերի և մեքենայի համար․ հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է

enzuza

«Կմտնենք, Փաշինյանին աշխատասենյակից դուրս կհրավիրենք»․ Անի Զախարյանը ցանկանում է հեղափոխություն անել (Տեսանյութ)

enzuza