Առողջապահություն Երեխաներ Հասարակություն Քաղաքական

Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ

Վերջին 2 օրերին բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ 

Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։
Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.
➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),
➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։
Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։
Ի դեպ՝ պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ։

‼️ Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել…

Posted by Arsen Torosyan on Wednesday, January 1, 2020

Բերման են ենթարկվել «Գնդլիկ Բոքոնիկը», «Պույ-պույ մկնիկը», «Վինի Թուխը», «Պոչատ աղվեսը», «Կացին ախպերը», և այլ մականունավորներ․ ոստիկանական հատուկ օպերացիա՝ Վանաձորում

enzuza

Մայիսի վերջին 4 օրը ոչ աշխատանքային կլինեն

enzuza

Գավառում այսօր սպանված քննիչի հարազատները մտել են հիվանդանոց եւ կտրել վիրավորների կոկորդը. քաղաքում լարված իրավիճակ է

enzuza