«Вести»-ի հաղորդավարը չի կարողացել զսպել ծիծաղը և լիաթոք ծիծաղել է ՌԴ պետական օգնություն վճարների չափի վրա։ Սյուժեում խոսքն այն մասին էր, որ փետրվարի 1-ից շահառուները կկարողանան իրենց առողջության վրա ամսական շուրջ 1500 ռուբլի ծախսել: Ընդ որում, 900 ռուբլի հատկացվում է դեղորայքի, 137 ռուբլի` ուղեգրերի ձեռքբերման, իսկ մնացածը (առնվազն 500) հանգստավայր հասնելու համար, հայտնում է News.am-ը։
Նշվում է, որ հաղորդման ձայնագրությունը եթեր չի գնացել: