Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան Քաղաքական

Կորոնավիրուսի նոր 28 դեպք է գրանցվել, եւս 12 անճշտություն ենք գտել, դրա համար է թիվը դարձել 40. Վարչապետը պարզաբանեց

News.am — Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվը 24 է:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց, թե այդ ինչպես է ստացվել, որ պաշտոնապես հայտարարվել է 40 նոր դեպքի մասին, իսկ ինքը նշեց 28 թիվը. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն թարմացվում են տվյալները:

Այս ճշգրտումների ընթացքում հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, եւս մեկ անգամ դրանք կստուգվեն: Հետեւաբար, պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք:

Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք: Այպիսի անճշտությունները հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում մի հիվանդին մյուս հիվանդանոց տեղափոխելու հետ, հիվանդանոցից դուրս գրվելու եւ այլ տեղ չգրանցվելու հետ»:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica