Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան

Ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է

Iravaban.net — Կառավարության նիստի մեկնարկից առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային ցուցանիշ, 771 նոր դեպք՝ 2336 կատարված հետազոտություններից։

Նրա խոսքով՝ իրավիճակը մնում է լարված։

«09։00-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որոնք կարիք ունեն տեղափոխվելու հիվանդանոց, նրանցից միայն 2-ն են տանը։ Վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան։ Որպես այդպիսին, կարիք ունեցող և բուժում չստացող քաղաքացի մեք չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է։ 502 ծանր վիճակում գտնվող քաղաքացի ունենք, 113՝ ծայրահեղ ծանր»,-նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հայտնի է՝ վարակվածների թիվը մի քանի անգամ ավելին է։

Նախարարը նշեց, որ բոլորին մեկ օրում թեստավորել հնարավոր չէ, քանի որ հիվանդությունը կարող է գաղտնի շրջանում լինել։ Բացի այդ նա նշեց, որ Երևանը դառնում է կորոնավիրուսային մեծ օջախ։

«Առաջ մենք ունեինք Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա ակտիվ օջախներ, բայց հիմա այդպիսի տարանջատում չկա»,-նշել է նա՝ հավելելով, որ վարակը ամենուր է և պետք է պաշտպանվել դիմակով, սոցիալական հեռավորություն պահելով և ձեռքերը ախտահանելով։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica