ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով։
«Նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել:
Եվս մեկ շաբաթ մաքսիմալ խիստ գտնվենք մեր նկատմամբ, և եթե կանխավարկածը արդարանա, երկուշաբթի օրվանից կարող ենք մտածել ռեժիմը թուլացնելու մասին»։