Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք. ընդհանուր թիվը՝ 194: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի դրությամբ ՀՀ-ում 2 մարդ առողջացել է կորոնավիրուսից: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։
Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։