Aysor.am — Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 235-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ այսօր մտահոգիչ տվյալներ են ստացել, ըստ որոնց՝ դեպքերի թիվն ավելացել է 41-ով:
Վարչապետի խոսքով՝ ընդլայնվել է նաև դեպքերի աշխարհագրությունը: Կորոնավիրուսով վարակված անձինք են հայտնաբերվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Կոտայքի մարզում գործող արտադրական ձեռնարկություններում:
Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել Հայաստանում խստացնել կարանտինային միջոցառումները:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսուհետ արգելվելու է բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների գործունեությունը: