Առողջապահություն Քաղաքական

Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ վարչապետի խոսնակը հաստատում է տեղեկությունը

Հայկական Ժամանակ — Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է սահմանվեն նոր կանոններ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։ 

Տեղեկությունը մեզ հետ զրուցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն  չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

Հիշեցնենք, որ Հայաստանում երջին օրերին սկսել են դիմակներ արտադրել: Նախատեսվում էր, որ օրական ծավալը կլինի միջինը 200 հազար հատ:

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

enzuza

Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի

enzuza

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

enzuza