Vnews.am — Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ձերբակալվել է Պարագվայի ոստիկանության կողմից՝ կեղծ անձնագիր օգտագործելու համար:
Բրազիլացի լրագրող Հերնան Ռոդրիգեսն իր թվիթերյան էջում հրապարակել է լեգենդար ֆուտբոլիստի լուսանկարը. «Այսպիսին է Ռոնալդինյոն Պարագվայի բանտում. բնականաբար՝ ժպիտը դեմքին», – գրել է Ռոդրիգեսը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ դատարանը որոշում է կայացրել Ռոնալդինյոյին ու նրա եղբորը հետաքննության ընթացքում պահելու կալանքի տակ: Այդ ընթացակարգը կարող է տևել մինչև 6 ամիս:
Ռոնալդինյոն 2018 թվականից զրկված է բրազիլական անձնագրից: