ԱՄՆ Անգլիա Աշխարհում Գերմանիա Իտալիա Իրան Կանադա Հայաստան Չինաստան Ռուսաստան

Ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում 2020-ի 3 ամիսներին

2020 թվականը սկսվեց մի շարք դաժան և տխուր իրադարձություններով: Ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում և Հայաստանում՝ կպատմենք հոդվածում։

Անտառային հրդեհներ Ավստրալիայում

Ավստրալիա մայրցամաքում հրդեհները բռնկվել էին դեռ 2019-ի հոկտեմբերից, բայց լայն տարածում գտան Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների ժամանակ: Տարբեր աղբյուրների համաձայն՝ Ավստրալիայում կես միլիարդից մինչև 1 միլիարդ յուրահատուկ կենդանիներ են ոչնչացել աղետի ժամանակ:

Ոչնչացվել է ավելի քան 6,5 միլիոն հեկտար անտառ։ Բնակչության տարհանումը դարձել է ամենամեծը երկրի պատմության մեջ:

Գեներալ Սուլեյմանիի սպանությունը

Հունվարի 3-ի վաղ առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահի հրամանով ամերիկյան օդուժը սպանեց Գեներալ Քասեմ Սուլեյմանիին, Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատարին:

Գեներալի հուղարկավորության ժամանակ բախումների արդյունքում 56 մարդ մահացավ, իսկ 300-ը հայտնվեցին հիվանդանոցներում ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

ԱՄՆ – Իրան հակամարտություն

ԱՄՆ – Իրան հարաբերությունները գերլարված էին, Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Գեներալ Սուլեյմանիի ձեռքերը արյան մեջ էին, և նրան վաղուց էր պետք չեզոքացնել։

Պաշտոնական Վաշինգտոնը արագ հաստատեց Սոլեյմանիի սպանությունը, նշելով, որ օպերացիան իրականացվել է նախագահ Թրամփի հրահանգով, կանխելու համար հետագա գրոհները, որոնք ենթադրաբար պլանավորվում էին Իրանի կողմից:

Թրամփը սպառնաց Իրանին հարվածել 2 տրիլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով։

Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ զոհվեց: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնեց Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեյին սպանված Սոլեյմանին անվանեց «նահատակ», Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպանությունն անվանեց «միջազգային մակարդակի ահաբեկչություն», իսկ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը «Թվիթերի» իր էջում նշեց, որ «ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու իր կոպիտ արկածախնդրության բոլոր հետեւանքների համար»։

Իրանում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի խոցումը

Կիևից Թեհրան թռչող ինքնաթիռը կործանվեց հունվարի 8-ի առավոտյան՝ թռիչքից մի քանի րոպե անց: Օդանավում 180 ուղևոր կար, բոլորը զոհվել են, ներառյալ անձնակազմի անդամները:

Դեպքից օրեր անց Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանեց, որ ԱՄՆ-ից հարվածների ակնկալիքով Իրանի զինված ուժերը «սխալմամբ» խոցել են ուկրաինական ինքնաթիռը։

Չինաստանում անհայտ ծագման թոքաբորբի տարածումը (կորոնավիրուս)

2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Վուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։ Այս պահի դրությամբ Չինաստանում ավելի քան 81,439 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 3,300 դեպք։

Առաջին հիվանդներից շատերը կապ են ունեցել Վուհան քաղաքի շուկայի հետ, որտեղ վաճառում են ծովամթերք, ինչպես նաև թռչուններ, օձեր, չղջիկներ և այլ կենդանիներ: Ենթադրվում էր, որ վիրուսը հենց կենդանու օրգանիզմում մուտացիայից հետո է հնարավորություն ունեցել վարակել մարդուն։

Սկզբում ենթադրվում էր, որ դրանք ծովամթերք էին (բայց այս տարբերակը խիստ կասկածելի էր, քանի որ հիվանդությունը սկսվում է թոքաբորբից, ինչը նշանակում է, որ խոսքը փոխանցման օդային ճանապարհի մասին է): Ավելի ուշ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ SARS-CoV-2-ը, ըստ երևույթի, կորոնավիրուսի հիբրիդն է, որը հայտնաբերվել է չղջիկների մոտ: Հաջորդ փուլում հետազոտողները պարզել են, որ վիրուսը, հավանաբար, մարդկանց փոխանցվել է օձերից։ Գուանչժոու քաղաքի Հարավչինական գյուղատնտեսական համալսարանի հետազոտողները կարծում են, որ նոր կորոնավիրուսի աղբյուրը կարող էին դառնալ պանգոլինները։

Կորոնավիրուսի տարածումը աշխարհում

2020 թվականի փետրվարից վարակը սկսեց արագորեն տարածվել տարբեր երկրներում, չնայած Չինաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված կարանտինային միջոցներին: 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել է, որ բռնկումը ձեռք է բերել համաճարակի բնույթ:

Մարտի 29-ի 14։30-ի դրությամբ ամենաշատ թվով վարակվածներ ունեցող 10 երկրների ցանկը

ԵրկրներՎարակվածներՄահերԲուժվածներ
Աշխարհում672,08631,191143,870
ԱՄՆ123,7812,2293,238
Իտալիա92,47210,02312,384
Չինաստան81,4393,30075,448
Իսպանիա73,2355,98212,285
Գերմանիա58,2474558,481
Իրան38,3092,64012,391
Ֆրանսիա37,5752,3145,700
Անգլիա17,0891,019135
Շվեյցարիա 14,3522821,595
Բելգիա10,8364311,359

Եվրատեսիլ 2020-ի չեղարկումը

Եվրատեսիլ 2020 երգի միջազգային մրցույթը, որը պետք է տեղի ունենար Նիդերլանդներում՝ այս տարվա մայիսին, պաշտոնապես չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով։ Այդ մասին Twitter-ում հայտնել էին Եվրատեսիլի կազմակերպիչները:

Երգի մրցույթը չեղյալ հայտարարելու պատճառ էր հանդիսացել նաև տարբեր երկրների կողմից կիրառված օդային տեղաշարժի սահմանափակումները:

Ռուսաստանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հունվարի 15-ին հրաժարական տվեց։

Ամառային օլիմպիական խաղեր 2020-ը հետաձգվեց

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը որոշել են հետաձգել այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը մայրաքաղաք Տոկիոյում նախատեսված Օլիմպիադան:

Հարցը համաձայնեցրել են ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Նրանց փոխանցմամբ, ամառային օլիմպիադան տեղի կունենա ոչ ուշ, քան 2021 թվականի ամռանը: Հետաձգման պատճառը կորոնավիրուսի տարածումն է ամբողջ աշխարհում:

Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից

Մեծ Բրիտանիան փետրվարի 1-ին Լոնդոնի ժամանակով 23:00-ին պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից: Ելքի պատճառը 2016-ի հունիսի 23-ին կայացած խորհրդակցական հանրաքվեի արդյունքն էր, երբ ընտրողների 51.9%-ը կողմ էր, որ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից:

Ուղղաթիռի վթարի հետևանքով մահացավ լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա դուստրը

Հունվարի 27-ին Լոս Անջելեսի մոտակայքում սեփական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվեց ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը։ Նա 41 տարեկան էր։ Բացի Բրայանթից վթարի հետևանքով զոհվել էր ևս 8 մարդ, որոնցից մեկն էլ եղել է Բրայանթի 13-ամյա դուստրը՝ Ջիանան։

Իրանում փորձեցին հրկիզել կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցը

Փետրվարին Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի բնակիչները փորձում էին հրկիզել այն հիվանդանոցը, որտեղ գտնվում էին կորոնավիրուսով վարակված հիվանդները: Փորձերը, բարեբախտաբար, ձախողվեցին։

Մի շարք հայտնիներ վարակվեցին կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը, Կանադայի վարչապետի կինը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Արքայազն Չարլզը և շատ այլ հայտնիներ վարակվեցին կորոնավիրուսով։


Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում

Շմոլ գազից թունավորումներ և մահեր

Տարին Հայաստանում սկսվեց շմոլ գազից թունավորվրումներով։ Դեկտեմբեր – Հունվար ամիսներին 32 քաղաքացի թունավորվեց, 4-ը՝ մահացան։

«Դալմա Գարդեն Մոլում» մոտ կես ժամ ցնցվեց հատակը

Հունվարի 9-ին արտակարգ իրավիճակ էր «Դալմա Գարդեն Մոլում»։ Մարդկանց տարհանում էին, դրսում կայանված մեքենաները նույնպես։ Երկրորդ հարկի հատակը շուրջ կես ժամ ուժեղ ցնցվել էր։

Երևանում 20-ամյա աղջիկը 7-րդ հարկից ընկավ, բայց չմահացավ

Հունվարի 10-ին արտակարգ դեպք տեղի ունեցավ Երևանում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել էր և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանին։ Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել էին 20-ամյա աղջկան և տեղափոխել հիվանդանոց։

Սպանվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը

Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

ՊՆ ծառայողը վրաերթի ենթարկեց 10-ամյա աղջկա. երախան մահացավ

Հունվարի 24-ին 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ ավտոմեքենայով թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի ենթարկեց մի երեխայի։

Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացավ։ Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու պահը։

Արմավիրում ծննդաբերեց 14 տարեկան աղջիկը. պարզվեց, որ երեխայի հայրը աղջկա հայրն է

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Անչափահաս աղջիկը ճանաչվեց տուժող:

4 զինծառայողներ մնացին ձնահյուսի տակ. 3–ը մահացան

Փետրվարի 7-ին Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ մնացին 4 պայմանագրային զինծառայողներ: Նրանցից միայն մեկին հաջողվեց փրկել։

40 օրում 10 զինվոր մահացավ բանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ դեպքերին, Ազգային ժողովի ամբոնից հայտարարեց, որ սա քրեական ենթամշակույթի հետևանք է։

Ստեփանավանում վրաերթի ենթարկեցին 2 կնոջ. տեսանյութը ցնցեց համացանցը

Փետրվարի 13-ին ողբերգական դեպք տեղի ունեցաց Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 2 հետիոտի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացան։

4 օր անց՝ փետրվարի 17-ին, մեկ այլ ավտովթար տեղի ունեցավ Երևանում՝ 2 հետիոտնի մահվան ելքով։ Տեսանյութը ոչ պակաս ցնցող էր, և քննարկվում էր օրեր շարունակ։

Մահացավ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը մահացավ փետրվարի 19-ին։ Այս մասին հայտնեց «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:

Վթարի ենթարկվեց Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար

Մարտի 14-ին խոշոր ավտովթար տեղի ունեցավ Երևանում: Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում բախվեց ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Հիվանդանոց տեղափոխվածը Արիաննե Կաուլին էր, Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինը։ Վերջին տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Գյումրիում ծեծի ենթարկվեցին կինն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացավ

Մարտի 5-ին մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվեց 13 տարեկան աղջնակ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը՝ մի տղամարդու կողմից, որը ծեծի էր ենթարկել նաև վերջինիս մորը, ով ծեծի ենթարկվելուց մոտ 8 ժամ անց մահացել էր տանը: Տվյալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապես տեղյակ է պահել հարազատներին, շտապօգնության աշխատակիցներին։

Երևանում հողաշերտի փլուզման հետևանքով 2 մարդ մահացավ

Մարտի 8-ին Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել էին 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1մ հողաշերտի տակ: Նրանց կյանքը չհաջողվեց փրկել։

Երևանի շենքերից մեկում վերելակ ընկավ․ տուժվեց մի քաղաքացի

Փետրվարի 29-ին Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկավ, իսկ ներսում կար մի տղա: Նա ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները տղային դուրս էին բերել վերելակից և տեղափոխել հիվանդանոց։

Կորոնավիրուսը հասավ Հայաստան

Մարտի 29-ի 11։00-ի դրությամբ⁣ Հայաստանում 424 վարակակիր կա, բուժված քաղաքացիները 30-ն են։ Ցավոք, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ։

Պավլիկ Մանուկյանին 9, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ. ինչ պատժաչափեր միջնորդեց դատախազը

enzuza

Կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք. մահվան դեպքերը 13-ն են

enzuza

Ամեն ինչ պրծավ, ադրբեջանցիները եկան. Շուռնուխի գյուղապետ

enzuza