Ադրբեջան Լեռնային Ղարաբաղ Հայաստան Պատերազմ

Ո՞վ է օրերս գերի ընկած հայ զինծառայողը. մանրամասներ

24news.am — Երեկ Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002 թ.-ին՝ Էջմիածնում: Գրիգորը ծառայել է Ջաբրայիլում, այնուհետև՝ Հադրութում: Այդ մասին գրում է «Mediaport»-ը:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը: 

Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չի եղել: Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում  է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով:

Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք. Փաշինյան

enzuza

Այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին․ Փաշինյան

enzuza

Թե «Այո»-ն, թե «Ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի․ «Ժառանգություն»

enzuza