Աշխարհում Առողջապահություն

Եղած տվյալներն ապացուցում են կորոնավիրուսի կենդանական ծագման մասին, լաբորատոր մանպուլյացիաների նշաններ չկան. ԱՀԿ

News.am — Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ եղած տվյալները ենթադրում են Չինաստանում անցյալ տարեվերջին կորոնավիրուսի կենդանական ծագման մասին, հայտնում է Reuters-ը:

Կազմակերպությունն ընդգծում է, որ կորոնավիրուսը փոփոխությունների չի ենթարկվել եւ չի ստեղծվել լաբորատոր փորձերի արդյունքում:

«Հասանելի բոլոր ապացույցները ենթադրում են, որ վիրուսն ունի կենդանական ծագում եւ մանիպուլյացիայի չի ենթարկվել կամ չի ստեղծվել լաբորատորիայում կամ որեւիցե այլ տեղ: Առավել հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում»,- հայտարարել է ԱՀԿ մամուլի քարտուղար Ֆադելա Չայբը:

Չայբը նշել է, թե հասկանալի չէ՝ վիրուսն ինչ կերպ է փոխանցվել մարդուն, բայց անկասկած եղել է միջանկյալ ինչ-որ փոխանցող:

«Միանգամայն հնարավոր է, որ այն (կորոնավիրուսը) չղջիկների շրջանում էկոլոգիական աղբյուր ունի, բայց թե ինչպես է չղջիկներից մարդկանց փոխանցվել, դեռ պետք է հայտնաբերել»,- շեշտել է ԱՀԿ մամուլի քարտուղարը:

Նա նաեւ մեկնաբանել է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու Թրամփի որոշումը:

«Մենք դեռեւս գնահատում են նախագահ Թրամփի հայտարարությամբ պայմանավորված իրավիճակը…եւ մենք իրավիճակը գնահատելու ենք ու աշխատելու ենք մեր գործընկերների հետ, որ լրացնենք ցանկացած բաց»,- նշել է նա:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 նոր դեպք. նոր վարակակիրները 482-ն են. ՀՀ ԱՆ

enzuza

«41 հաստատված նոր դեպք ունենք։ Վարակակիրների թիվը հասավ 235-ի»․ Փաշինյան

enzuza

«Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 8-ի»․ Թորոսյան

enzuza