«Եթե Ծառուկյանի ասածները լսած լսեին, նախապատրաստական աշխատանքեր անեին, հիմա այպես չէր լինի։ Ես չեմ ուզում մեղադրել, դա բոլորիս խնդիրն է, և մենք պետք է կարողանանք միասնական այդ խնդրից դուրս գան»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ծառուկյանը վճարում է իր աշխատողներին, ԲՀԿ առաջնորդն ասաց․
«Ես խի՞ պետք է վճարեմ իմ աշխատողներին, ես ուզում եմ հասկանամ։ Պետությունը արտակարգ իրավիճակով որոշել ա, հայտարարել ա, նա էլ պարտավոր ա իր ժողովրդին, էսօր իր պետությունը, ոնց որ ընտանիքի հայրը, իր ամբողջ ժողովրդին պարտավոր ա ով չի աշխատում գումարներ տրամադրի»․- ասում է Ծառուկյանը։