Factor.am — Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից միայն Արսեն Հարությունյանը /61 կգ/ դարձավ մեդալակիր: Նա գրավեց երրորդ տեղը և արժանացավ «բրոնզի»:

Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չխաղարկվեցին: Կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն: