Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Եվրոպական միություն Հայաստան

ԱՀԿ․ ԵՄ 11 երկրում, նաև ՀՀ-ում առողջապահական համակարգը կարող է կոլապսի եզրին հայտնվել

Panarmenian.net — Հայաստանը հայտնվել է Եվրոպայի այն 11 երկրի թվում, որտեղ կորոնավիրուսի տարածումն այնքան է աճել, որ եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, այդ երկրների առողջապահական համակարգերը կոլապսի եզրին կհայտնվեն։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նա կապում է դա կարանտինային սահմանափակումների մեղմացման հետ, գրում է BBC-ն։ ԱՀԿ-ն մտահոգված է կորոնավիրուսի ակտիվ տարածմամբ Եվրոպայում։

ՀՀ-ից բացի վիճակը մտահոգիչ է նաև Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Շվեդիայում, Բոսնիա Հերցոգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում և Կոսովոյում։

Եվրոպայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 2․5 մլն հաստատված դեպք է գրանցվել, իսկ ամեն օր մոտ 20,000 նոր դեպք է լինում, ամեն օր մոտ 700 մարդ է մահանում։

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23,247-ի: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 410 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica