Աշխարհում Տեխնոլոգիաներ

Xiaomi-ի տնօրենին «բռնեցրել են» iPhone օգտագործելիս

Xiaomi-ի հիմնադիր և ղեկավար Լեյ Ցզյունին բռնացրել են Apple-ի սմարթֆոն օգտագործելիս: Weibo-ի և Toutiao-ի օգտատերերը նկատել են, որ Ցզյունին օգտագործում է iPhone:

BEIJING, CHINA – SEPTEMBER 27: Lei Jun, CEO of Xiaomi

Xiaomi-ի տնօրենի հեւտևորդները նկատել են, որ ընկերության հիմնադիրի գրառման վերևի հատվածում գրված է «Հրապարակված է iPhone-ից»։

Սովորաբար, նման «ստորագրությունները» ստեղծվում են ավտոմատ կերպով՝ կախված սարքի մոդելից, որից օգտվողը հրապարակումներ է անում սոցիալական որոշ ցանցերում:

Xiaomi-ի տնօրենի հետևորդները մեկնաբանություններ են թողել վերջինիս գրառման տակ, ասելով, որ նման պահվածքն անընդունելի է ՏՏ խոշոր կորպորացիայի ղեկավարի կողմից, քանի որ Լեյը, նրանց կարծիքով, պետք է օգտագործեր սեփական ընկերության արտադրանքները:

Լրագրողները հայտնում են, որ որոշ ժամանակ անց Լեյը նկատել է հետևորդների զայրացած մեկնաբանությունները և ջնջել իր գրառումը:

Xiaomi-ի հիմնադիրներից Պան Ցզյուտան երկրպագուների դժգոհության մասով հայտնել է, որ Xiaomi-ի աշխատակիցները «բաց են ինովացիաների առաջ», և որ թե Xiaomi-ի, թե Huawei-ի հիմնադիրները օգտագործում են iPhone։

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

enzuza

«ԱՀԿ-ն համաշխարհային արտակարգ իրավիճակ է հայտարարել` Կորոնավիրուսի հետ կապված»․ Էդուարդ Ավետիսյան

enzuza

Եթե վերադարձել եք Չինաստանից և գրիպի նշաններ կան, դիմեք բժշկի. Առողջապահության նախարարություն

enzuza