Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Տեղում աշխատել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։