Բանակ Հայաստան Քրեական

Զինվորի մահվան գործով 3 ձերբակալվածներից մեկը «Շմայսի» որդին է. ՊՆ նախարար

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին դիմել է ինքնասպանության: Նրանք ի նշան բողոքի, դին բերում են Երեւան, հայտնում է Հայկական Ժամանակը։

ՀՀ պաշտպանության նախարարը անձամբ բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով շարժվում են դեպի մայրաքաղաք՝ իրենց հետ տանելով զինվորի դագաղը: Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործի մանրամասները կպարզի քննությունը, գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Բոլորիս թասիբի խնդիրն է սա, ես այստեղ եմ, որ հարցը կարգավորվի: Ինքնասպանությանը հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչեւ չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, ոչ ոք այդ մասին որեւէ մեկնաբանություն անելու իրավունք չունի։ Ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես որեւիցէ ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն եւ ես ծնողներին այդ մասին ասել եմ: Որեւիցե մեկը չի կարող պնդել, որ ինքնասպանություն է եղել, կամ հայառակը, որեւէ մեկը դրա իրավունք չունի: Հանգամանքները պարզվելու են։ Երեք ձերբակալված կա, ընդ որում ՝ ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ են խոսում: Առաքել Մովսեսյանի որդին է: Մյուսները եւս մահացած զինծառայողի համածառայակիցներն են, որոնց միջեւ եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Ինչ է եղել արդյունքում՝ քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես եղել է նախկինում: Ամեն ինչ պարզվում է։
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան

Լրագրողների ճշտող հարցին, թե խոսքը Շմայս մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու մասի՞ն է, Տոնոյանը դրական պատասխան տվեց:

Զինծառայող Վահրամ Ավագյանը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Թե «Այո»-ն, թե «Ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի․ «Ժառանգություն»

enzuza

Երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է․ Փաշինյան

enzuza

Օրվա կադրը․ Ցուրտ ձմեռն արդեն Երևանում է

enzuza