Զրոյական հարկեր՝ անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են՝ ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է:
Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն, ինչպես նաև մինչև վերադարձն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող 1 ավտոմեքենա:
Արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ծավալուն այս նախագիծն առաջիկա օրերին կներկայացնեմ լայվերի, հարցազրույցների, ասուլիսների և տեսահոլովակների միջոցով: Ինչպես նաև կաշխատենք համապատասխան մարմինների հետ և կպատրաստենք մատչելի ուղեցույց՝ գործընթացն էլ ավելի մատչելի և պարզ դարձնելու համար։
#Աշխատանքային_առաջին_օրը_լավ_լուրով #Տարածելը_խրախուսելի_է Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես…
Posted by Sisak Gabrielyan on Wednesday, January 8, 2020
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում: